Հասարակություն
Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ անում են Արցախի հարցը «3+3» ձևաչափ տեղափոխելու համար. պատգամավոր
Այս պահին դժվար է ասել, թե թուրք-ադրբեջանական «3+3» ձևաչափը գործարկելու այս նախաձեռնության մեջ Հայաստանն ինչ ներգրավվածություն կունենա։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ֆորմատում Թուրքիան երկար տարիներ փորձել է կարգավիճակ ստանալ և միջնորդի դերակատարություն ստանձնել, ինչին դեմ է եղել Հայաստանը, բայց ներկայումս Թուրքիան և Ադրբեջանը դիտարկում են «3+3» ձևաչափը՝
Թուրքիայի ներկայությունն Արցախի շուրջ տարվող բանակցություններում ավելի ընդլայանված դարձնելու համար»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։
Վերջինս նշեց, որ դեռ պարզ չէ, թե հետագայում այս ձևաչափն իր մեջ ինչ ենթատեքստեր է ունենալու, քանի որ դրա հետ կապված մանրամասները ներկայացված չեն։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
Առանց պատվաստման կամ թեստավորման ժամանցի վայրեր մուտքը կարգելվի. նախարար
Պուտինը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային է հայտարարել
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանն արձագանքել է իրեն ուղղված քննադատություններին
5.0