Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել
ArmDaily.am-ը պարբերաբար ահազանգեր է ստանում ընթերցողներից, որ Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել և պարբերաբար խմբեր են փակվում։
Մեր հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ Երևանում այս պահին կորոնավիրուսային վարակով պայմանավորված փակվել է 11 խումբ և 1 մանկապարտեզ։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2146-ով և դարձել 291 052: Այս պահին փաստացի բուժում է ստանում 25374 մարդ (+965), կատարվել է 1958792 թեստավորում (+18598), առողջացել են վարակվածներից 258486-ը (+1134): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5944 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 5-ով և դարձել 1248։
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատա...
Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատ...
Facebook-ը կփոխի իր անունը, բոլոր տարբերանշանները
Այս շաբաթվա իր հոդվածներից մեկում տեխնոլոգիական The Verge կայքը տեղեկացնում է, որ Facebook-ը մտադիր է փոխել իր անվանումը...
620 400 դեղաչափ «Մոդեռնա» պատվաստանյութ՝ նվեր Հայաստանին
Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր է ստորագրվել։ 620 400...