Չեն լինելու կրճատումներ․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել․

 

«Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին հաճախակի են դարձել ԶՊՄԿ-ի շուրջ պտտվող տարբեր ասեկոսեները։

Հատկապես խոսքը վերաբերվում է նոր բաժնետերերին, կադրային փոփոխություններին և կրճատումներին։

Երեկ ՝ հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել նոր բաժնետերերի և ներկայիս ղեկավարության անդրանիկ հանդիպումը կոմբինատի ղեկավար անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա անելիքները, արտադրական ծավալները։ Հատկապես կարևորվել է յուրաքանչյուր աշխատակցի դերն ու նշանակությունը կոմբինատի գործունեության համար։ Չեն լինելու կրճատումներ ո'չ անձնակազմի և ո'չ էլ սոցիալական աջակցությունների մասով»։

Քաղաքականություն