Հասարակություն
ՌԴ-ում սպանությունների մեջ կասկածվող ադրբեջանցի գործարարը ապաստան է ստացել Չեռնոգորիայում
Ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը ապաստան է ստացել Չեռնոգորիայում: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով նրա փաստաբանին։
Ռուսաստանի խնդրանքով Չեռնոգորիայում ձերբակալված գործարար Թելման Իսմայիլովը մեղադրվում է սպանությունների և առևանգումների մեջ: Որոշ տեղեկություններով՝ Չերկիզյան շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովը, ում դեմ միջազգային հետախուզում էր հայտարարված, կարող է մասնակից լինել հայտնի էստրադային կատարող Աբրահամ Ռուսսոյի դեմ իրականացված մահափորձին:
Իսմայիլովին քրեական հետապնդման համար Ռուսաստանի Դաշնություն արտահանձնելու հայցը հոկտեմբերի 7-ին դիվանագիտական ուղիներով ուղարկվել է Չեռնոգորիայի արդարադատության, մարդու եւ փոքրամասնությունների իրավունքների նախարարությանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մետրոյի նոր կայարանը կկոչվի «Վերածնունդ». մանրամասներ. Sputnik Արմենիա
44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով, ԱՆ
Առաջարկում ենք արձակուրդներին զերծ մնալ ուսուցիչներին դպրոց կանչելուց. Ժաննա Անդրեասյան
Դու վերջապես մարդ ե՞ս, տղամարդ ե՞ս, հայ ե՞ս, թե պարզապես... Սենոր Հարսաթյանը՝ Արմեն Գրիգորյանին
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանն արձագանքել է իրեն ուղղված քննադատություններին
5.0