Էրդողանը սպառնացել է արտաքսել 10 երկրի դեսպաններին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է երկրից արտաքսել 10 պետությունների դեսպաններին, որոնք կոչ են արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Ավելի վաղ Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ–ի դեսպանատները հանդես էին եկել իրավապաշտպանին ազատ արձակելու կոչով: Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր այդ երկրների դեսպաններին, նրանց հիշեցրել, որ պետք է հետևել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային։
«Ինչո՞ւ են այդ 10 դեսպանները նման հայտարարություններ անում։ Ես մեր ԱԳՆ-ին ասացի, որ մենք մեր երկրում նրանց ընդունելու ճոխություն չունենք։ Թուրքիային դաս տալը ձեր գո՞րծն է։ Ովքե՞ր եք դուք: Հեռու մնացեք Քավալայից։ Դուք ձեր սեփական երկրներում մարդասպաններ, ահաբեկիչներ և ավազակներ պահո՞ւմ եք։ Նրանք միշտ պատասխանում են. «Դատարանն անկախ է»։ Այսինքն՝ ձեր դատարանն անկախ է, իսկ մերը` կախյա՞լ։ Մեր դատարանը անկախության լավագույն օրինակն է ցույց տալիս», - Աֆրիկայի երկրներից վերադառնալիս` ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելում 11-ամյա երեխայի մոտ հայտնաբերվել է նոր կորոնավիրուսային շտամ
Իսրայելում հայտնաբերվել է AY.4.2 կորոնավիրուսի նոր տեսակ: Այս ախտորոշվել է 11-ամյա երեխայի մոտ, որը ժամանել էր Մոլդովայի...
Նա բանտում կմնա առնվազն 6 տարի. Ղարիբաշվիլին խոսել է Սաակաշվիլիի մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վաղաժամկետ ազատումը բանտի...
Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական ինքնաթիռներ գնել
Ադրբեջանի օդային ուժերը մտադիր են նոր ռազմական ինքնաթիռներ գնել։ Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար,...
Սիրիայում անտառային հրդեհների համար մահապատժի է ենթարկվել 24 մարդ
Սիրիայում 24 մարդ մահապատժի է ենթարկվել 2020 թվականին անտառային հրդեհների պատճառով. նրանք մեղավոր են ճանաչվել դիտավորյալ...