Հասարակություն
Անհայտ հիվանդությունը արդեն 165 երեխայի կյանք է խլել Աֆրիկայում
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարավ-արևմտյան մասում գտնվող Գունգու քաղաքի տարածքում վերջին երկու ամսում առնվազն 165 երեխա է մահացել անհայտ հիվանդությունից, գրում է ActuaLitte-ը։
Խորհրդավոր հիվանդության մասին առաջին անգամ հայտնի է դարձել օգոստոսին։ Հիվանդությունն ազդում է հինգ տարեկանից ոչ մեծ երեխաների վրա:
Լոզո-Մունենե և Կինզամբա գյուղերի համայնքների ղեկավար Ալեն Նզամբայի խոսքով`օրական չորս երեխա է մահանում:
«Հիվանդության ընթացքը նման է մալարիայի, սակայն ուղեկցվում է սակավարյունությամբ»,-ասել է բժիշկ Ժան-Պիեռ Բաշաշը:
Առողջապահության նախարարության մասնագետները մեկնել են տարածք՝ վարակի աղբյուրը որոշելու և հիվանդությունից պաշտպանվելու միջոցներ մշակելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց
ՊՆ-ն՝ զորամասերում սուր շնչառական հիվանդությունների սրացմն և բանակում պատվաստման գործընթացի մասին
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
COVID-19-ից ծննդկան է մահացել. Ավանեսյանը գրառում է արել
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանն արձագանքել է իրեն ուղղված քննադատություններին
5.0