ԱՄՆ-ն Հայաստանում հետընթաց է տեսնում․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Վերջին ամիսներին ակնհայտորեն աճում է արևմտյան իշխանությունների և միջազգային կառույցների դժգոհությունը ՀՀ իշխանությունների վարքագծից: Դա երևում է սորոսական շրջանակների դժգոհություններից և արեւմտյան ֆինանսավորմամբ աշխատող ԶԼՄ-ների պահվածքից, որոնք պրոնիկոլական կեցվածքից անցում են կատարել իշխանություններին խիստ քննադատելու գծին: Բայց այլ ապացույցներ էլ կան:
Վերջին շրջանում ԱՄՆ դեսպանը հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ, այդ թվում` քաղհասարակություն, ընդդիմություն, եւ չի թաքցնում իրենց դժգոհությունն այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանում: Գրեթե ուղիղ տեքստով ասում է, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության ասպարեզում Հայաստանը լուրջ հետընթաց է գրանցում: Իսկ մտահոգությունները մի քանի ուղղությամբ են, նախ` խոսքի ազատության հետ կապված հարցերում:
ԱՄՆ իշխանությունները տարակուսած են, որ զրպարտությունը և վիրավորանքը մեզանում քրեականացվել են, և բարձրացվել են տուգանքների չափերը: Նրանք խնդիր են տեսնում Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագծի հետ կապված:
Հաջորդ ուղղությունն այն է, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքը կամայական է կիրառվում` միայն իշխանությունների թիրախների նկատմամբ:
Մյուսը վերաբերում է համայնքների խոշորացմանը, որը ևս, ըստ ամերիկյան հայացքի, համապատասխանեցվում է իշխանությունների քիմքին: Եվ վերջապես, ամերիկյան կառավարությունը մտահոգված է քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կիրառվող քրեական հետապնդումներից:
Մենք ենթադրում ենք, որ Գորիսի փոխքաղաքապետին և Սիսիանի քաղաքապետին հապճեպ ազատ արձակելու հիմքում նաև այս դժգոհություններն են ընկած»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մետրոյի նոր կայարանը կկոչվի «Վերածնունդ». մանրամասներ. Sputnik Արմենիա
Ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը նախատեսում է Հայաստանում Հրազդան գետի վրա կառուցել առաջին բազմաֆունկցիոնալ կայմ...
Քաղաքապետարանը հաստատել է. ռուսական ընկերությունը կնախագծի Աջափնյակի մետրոյի կայարանը
Երևանի քաղաքապետարանը հաստատում է այն տեղեկությունը, որ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում...
Այս ուշ ժամին Էրեբունու ոստիկանական բաժնից մեր տուն են եկել ոստիկաններ․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Քիչ առաջ հայրական տնից զանգեց եղբայրս եւ հայտնեց, որ այս ուշ ժամին Էրեբունու ոստ...
Նիկոլ Փաշինյանը խորհրդարան է եկել. Hraparak. am
Այսօր երեկոյան Ազգային ժողով է գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հանդիպելու Քաղպայմանագիր խմբակցության անդամների հետ: Նա...