
Ուկրաինան վերադարձել է իննսունականներ. տնտեսագետ

Չնայած իշխանությունների հավաստիացումներին, որ Ուկրաինան պատրաստ է ձմռանը, երկիրը կարող է բախվել էներգիայի դեֆիցիտի՝ վառելիքի պակասի պատճառով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով տնտեսագիտական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Պլոտնիկովին:
Վերջինս նշել է, որ երկրում վերջին տարիներին իշխանություններն ու բնակչությունը սկսել են այնքան տարբերվել իրենց գնահատականներում, որ դա բացասաբար է անդրադարձել Ուկրաինայի իրավիճակի վրա: Այսպիսով, Կիևը պնդում է, որ ձմեռը տաք կլինի, բոլորի համար կլինեն բավարար ռեսուրսներ, բայց մարդիկ տեսնում են, որ պետք է պատրաստվեն էլեկտրաէներգիայի անջատումներին և ցուրտ եղանակին:
«Այս ամենը հիշեցնում է, ավելի շուտ, իննսունականները, երբ մենք, չգիտես ինչու, ժամանակ առ ժամանակ հոսանքազրկվում էինք, երբ քաղաքացիները աշխատանքից հետո տուն էին գալիս, ընթրիք էին պատրաստում, ամեն ինչ անջատվում էր ու մոմեր էին վառում», - ասել է Պլոտնիկովը:
Նա հավելեց, որ այսօր երկրում անկանխատեսելի վիճակ է, քանի որ բացի էներգետիկ խնդրից, կան նաև այլ խնդիրներ, օրինակ՝ կորոնավիրուսը։