
Չեմ զարմանա, որ Տիգրան Ավինյանը կարող է լինել կոմբինատի տնօրեն. Վահե Հակոբյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի նախկին անդամ Վահե Հակոբյանը չի բացառում, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարող է նշանակվել կոմբինատի տնօրեն։ Այս մասին գրում է Sputnik Armenia-ն:
«Չեմ կարծում, որ Տիգրան Ավինյանն ունի մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, որ կարողանա ղեկավարել այնպիսի կառույց, ինչպիսին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, բայց ես ոչինչ չեմ բացառում և չեմ զարմանա, որ Տիգրան Ավինյանը կարող է լինել տնօրեն կամ Հակոբ Արշակյանը, կամ Ռուբեն Ռուբինյանը...»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասաց նա։
Նրա խոսքով` տրամաբանությունը հուշում է, որ ընկերության տնօրենը պետք է լինի մեծ բաժնետերի կողմից նշանակված մարդ, ոչ թե կառավարությունից, որն ինչ-ինչ ճանապարհներով տիրացել է բաժնետոմսերի 15 տոկոսին։ Հակոբյանը վստահ է, որ այս պահին ընկերության տնօրենի պաշտոնի հարցով կուլիսային քննարկումներ են ընթանում։
Մանրամասները՝ կայքում: