ԱԱԾ-ն ուշացմամբ պատասխանեց գրությանս, վարչապետի աշխատակազմը դեռ լռում է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Առավոտյան անդրադարձել էի 44-օրյա պատերազմի մասնակից, ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի ճակատագրի վերաբերյալ ԱԱԾ-ին ուղղած պաշտոնական գրությանս, տեղեկացնելով, որ ԱԱԾ-ն սահմանված ժամկետում հարցադրումներիս չի արձագանքել։
Ռազմաբժշկական ծառայության փոխգնդապետ, զորամիավորման բուժծառայության պետ Պապիկյանը, հոկտեմբերի 6-ին, նախնական տեղեկություններով, գերեվարվել է։
Նրա ծառայակից ընկերները գրառումիցս հետո պատմեցին, որ Պապիկյանը մինչև հոկտեմբերի 6-ը, ռազմաճակատի ամենաթեժ կետերում է եղել և բազմաթիվ կյանքներ է փրկել։ Աշխատանքային օրվա ավարտին, ԱԱԾ-ն վերջապես պատասխանեց գրությանս, թեև ուշացումով, սակայն ըստ հարցադրումների ներկայացնելով զինծառայողի ճակատագրին վերաբերող գործընթացների ու իրականացվող աշխատանքների ընթացքը։
Հետաքրքրական է, որ ՊՆ-ն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն սահմանված ժամկետում գրությանս չեն արձագանքել, սակայն իմ հրապարակային հորդորներից հետո, կարճ ժամկետում, արձագանքել են։ Միայն ՀՀ վարչապետի աշխատակազմն է, որ նույնիսկ թեմայի հանրայնացումից հետո, օրենքի խախտմամբ, շարունակում է լռություն պահպանել։ Իսկ Նիկոլ Փաշինյանին հորդորելու իմաստ չկա՝ ոչ ամոթ ունի, ոչ պարկեշտություն, իսկ օրենքների ու հանրային կարծիքի վրա լրիվ թքած ունի։ Ինքը հիմա ավելի կարևոր առաքելություն ունի՝ վայելում է իշխանությանն ընձեռած վայելքները, իսկ մարդը նրա համար արժեք չունի, հատկապես որ ընտրություններն արդեն ավարտվել են»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն փորձում է խոչընդոտել 3+3 ձևաչափի գործարկմանը. Զախարովա
Ռուսաստանն ակնկալում է «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափի շուտափույթ գործարկումը Անդր...
Գեղարքունիքի մարզպետին հորդորում եմ քաղաքացիների հետ շփվելիս օգտագործել պաշտոնյային հարիր բառապաշար. Թագուհի Թովմասյան
Այսօր առավոտից կապի մեջ եմ Գեղարքունիքի մարզի ձկնորսների հետ. ձկնորսներն իրենց խաբված են զգում ու ճարահատյալ փակեցին Երև...
Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են
«Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են: Տեղեկությունը...
Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. Հոկտեմբերի 17-ի ընտրություններում կրած պարտությունն իշխանության աչքը վախեցրել է՝ վերանայում են մարտ...