ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում ոստիկանները փրկել են սեռական ստրկության մեջ գտնվող հինգ կանանց
Ոստիկաններն ու ակտիվիստները սեռական ստրկությունից ազատել են հինգ կին միգրանտների ։ Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։
Ալիքի տվյալներով՝ աղջիկներից մեկը Ուզբեկստանից ժամանել է արտագնա աշխատանքի։ Երբ նա հայտնվել է Տվերում, նոր տերերը պատռել են նրա փաստաթղթերը եւ հայտնել նրան, որ նա պարտավոր է տղամարդկանց սեռական ծառայություններ մատուցել եւ իրենց տալ ամբողջ գումարը:
Դրանից հետո աղջկան տեղավորել են Մոսկվայի մարզի տարածքում գտնվող «Արեւածաղիկ» փակ սրճարանում եւս հինգ ազատազրկված կանանց հետ։ Մի օր ստրկուհուն հաջողվել է օգտվել վերակացուների անփութությունից և փախչել։ Նա կարողացել է հասնել կայարան եւ զանգահարել հարազատներին, որոնք նրան օգնել են կապվել հասարակական գործիչների հետ, որոնք որոշել են օգնության հասնել:
Ներկայումս տեղի ունեցածի փաստով կատարվում է ստուգում, լուծվում է քրեական գործ հարուցելու հարցը։ Կասկածյալները ձերբակալված են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեխասում մարդատար ինքնաթիռ է կործանվել
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 21 ուղևոր: Ըստ Ուոլեր շրջանի իշխանությունների, որտեղ տեղի է ուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են առաջին կադրերը ՌԴ-ում գործարանի պայթյունից. զոհերի թիվը հասել է 16-ի
ՌԴ Ռյազանի մարզում վառոդի արտադրամասում բռնկված պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հ...
ՏԵՍԱՆՈՒԹ. ՌԴ-ում պայթյուն է որոտացել վառոդի արտադրամասում. կան զոհեր
Ռուսաստանում Ռյազանի մոտ գտնվող «էլաստիկ» սինթետիկ մանրաթելերի գործարանում հզոր պայթյուն է որոտացել։ Նախ տեղեկություն տա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսպանական գյուղերից մեկում մոխրից «սարեր» են գոյացել
Իսպանական Պալմա կղզու Լա Մանչա գյուղի փողոցներում մոխրի սարեր են գոյացել, որտեղ արդեն մի քանի շաբաթ է, ինչ ժայթքում է Կո...