Այլ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են առաջին կադրերը ՌԴ-ում գործարանի պայթյունից. զոհերի թիվը հասել է 16-ի

ՌԴ Ռյազանի մարզում վառոդի արտադրամասում բռնկված պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։ Ռուսաստանի Դաշնության…

ՌԴ Ռյազանի մարզում վառոդի արտադրամասում բռնկված պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։ 

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը հաստատել է մահացածների մասին տեղեկատվությունը: 

«Նախնական տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11:30-ին, միջադեպի հետևանքով զոհվել է 16 մարդ»,- ասել է նա։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռյազանի շրջանի «Էլաստիկ» գործարանի տարածքում վառոդի արտադրության արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ է զոհվել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250