Սաակաշվիլին կարող է հոսպիտալացվել. բժիշկները պատմել են նրա առողջական վիճակի մասին
Բժիշկները խորհուրդ են տալիս Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կանխարգելման նպատակով հիվանդանոց տեղափոխել, քանի որ արդեն մեծ հավանականություն կա, որ նրա առողջական վիճակը կվատթարանա:
Ինչպես գրում է Life.ru-ն, Վրաստանի առողջապահության նախարարության կողմից ստեղծված բժիշկների խումբը խորհուրդ է տալիս ստացիոնար բուժման ուղարկել Սաակաշվիլիին, որը գրեթե 20 օր հացադուլ է հայտարարել Ռուսթավիի բանտում:
Բժշկի խոսքով՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Սաակաշվիլին կարող է հոսպիտալացվել: Միևնույն ժամանակ, մասնագետը չի հստակեցրել՝ դա կլինի քաղաքացիական հիվանդանոց, թե բանտային:
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:
Նմանատիպ հոդվածներ
Միխեիլ Սաակաշվիլին կհոսպիտալացվի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով արդեն 20-րդ օրն է հացադուլ է հայտարարել, ասել է՝ պատրաստ է բուժօգնություն...
Քաբուլում պայթյուն է եղել
Հոկտեմբերի 20-ին հզոր պայթյուն է որոտացել Քաբուլում: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է Աֆղանստանի ներքին գործերի նա...
Իսրայելում 11-ամյա երեխայի մոտ հայտնաբերվել է նոր կորոնավիրուսային շտամ
Իսրայելում հայտնաբերվել է AY.4.2 կորոնավիրուսի նոր տեսակ: Այս ախտորոշվել է 11-ամյա երեխայի մոտ, որը ժամանել էր Մոլդովայի...
Էրդողանը սպառնացել է արտաքսել 10 երկրի դեսպաններին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է երկրից արտաքսել 10 պետությունների դեսպաններին, որոնք կոչ են արել ազատ...