ՏԵՍԱՆՅՈՒԹ. 36-ամյա կինը դեղատներում դանակով ավազակություն է կատարել
Հոկտեմբերի 14-ին Արմավիրի քաղաքում ավազակության երկու դեպք է արձանագրվել։ Երկու դեպքում էլ թիրախում դեղատներ են եղել՝ երկուսն էլ Շահումյան փողոցում գործող։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Առաջինի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 18.30-ի սահմաններում, երկրորդինի՝ 20.05-ի։ Մեխանիզմը նույնն էր՝ բժշկական դիմակով կինը դանակով սպառնալով՝ փող էր հափշտակել. առաջին դեղատնից ՝159 հազար, երկրորդից՝ 57 հազար դրամ։
Դեպքի վայրեր մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նախ պարզել են, որ երկու դեպքում էլ ավազակություն կատարողը նույն անձն է։ Դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում Արմավիրի քրեական հետախույզները ձեռնարկել են մի շարք օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով Արմավիրի մարզային վարչության ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ, որոնք սպասարկում են Արմավիրի մարզը։
Համատեղ աշխատանքի արդյունքում կարճ ժամանակում պարզվել է կասկածվող ինքնությունը. Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում բնակվող 36-ամյա կին էր։ Նա դեպքերի հաջորդ օրը հայտնաբերվել է իրենց գյուղում ու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին և ձերբակալվել։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 22-ամյա աղջկա մոտ մեթամֆետամին է հայտնաբերվել
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վեճի ժամանակ մահակով խփել էր տղամարդու գլխին, ապա դանակով՝ կրծքավանդակին
Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Արտաշատի բաժին՝ հայտնելու, որ դանակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի քանի մեքենայի մասնակցությամբ վթար Գեղանիստում
Արարատի մարզի Գեղանիստ համայնքում մի քանի մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով Գեղանիստ-Արգավանդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատահական հրդեհ չէր, հրկիզում էր. Վայքի ոստիկանների բացահայտումը
Հոկտեմբերի 10-ին, ժամը 22.35-ին, արտակարգ իրավիճակների նախարարության Վայքի հրշեջ-փրակարարական ջոկատից ստացվել էր հաղորդո...