ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 22-ամյա աղջկա մոտ մեթամֆետամին է հայտնաբերվել
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տվյալները ստացան, որոնք իրացրին՝ համագործակցելով Շենգավիթի բաժնի ծառայողների հետ։
Հոկտեմբերի 1-ին նախ հայտնաբերեցին Արտաշատում բնակվող 35-ամյա տղամարդու, որը Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամին։
Նույն օրը նույն կասկածանքով, «BMW» մակնիշի մեքենայով հանդերձ, Արաբկիր վարչական շրջանից Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց 53-ամյա տղամարդ։ Նրա, ինչպես և մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանա, մեթամֆետամին ու դանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ արդեն երեկոյան, Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց 22-ամյա աղջիկ, որի խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։
Ըստ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների տվյալների՝ բերման ենթարկվածները թմրամիջոցները ձեռք էին բերել Երևանում բնակվող 39-ամյա մի տղամարդուց։ Հետագա միջոցառումներով այդ տվյալները հաստատվեցին։ 39-ամյա տղամարդը ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։
Նրա մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամին հայտնաբերվեց։ 39-ամյա տղամարդը նախ ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է երիտասարդը Երևանում տերմինալից գողություն կատարում
Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.12-ին, ոստիկանություն է զանգել սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն և հայտնել,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երիտասարդ կինը հարևանուհուց մեծ քանակությամբ ոսկի է գողացել
Հոկտեմբերի 10-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ստեփանավանի Բաղր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 30-ամյա կինը խաբել է, թե պատերազմում զոհվածի այրի է և խոշոր գումար հափշտակել
Օրերս ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Ալավերդիում բն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում անհայտ անձը կրակ է բացել դպրոցի հարևանությամբ
Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի Լենինյան պողոտայում գտնվող դպրոցներից մեկի մոտակայքում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակ...