Հասարակություն

«ՔՊ» աջակցի կողմից Տեղում գումար բաժանելու դեպքը կստուգվի ոստիկանությունում

«ՔՊ» աջակցի կողմից Տեղում գումար բաժանելու դեպքը կստուգվի ոստիկանությունում

Սյունիքի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցի կողմից Տեղի ընտրատեղամասի մոտ գումար բաժանելու դեպքի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ դատախազությունից։

 

Նշենք, որ երեկ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, համաձայն որի՝ «ՔՊ»-ի աջակիցը Սյունիքի մարզի Տեղի ընտրատեղամասի մոտակայքում գումար էր բաժանում ընտրողներին։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որով ըստ էության հաստատել էր, որ տեսանյութում իրապես ՔՊ աջակից է, որի ձեռքին եղել է 50.000 դրամ, սակայն գումարի առկայությունն, Ալեքսանյանի պատճառաբանությամբ, եղել է շտաբի աշխատակիցների և վստահված անձանց համար ուտելիք գնելու համար։

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի, Շիրակի և Տավուշի մարզի վեց համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել։ Ընտրությունների արդյունքում Գորիս համայնքի ղեկավար է վերընտրվել Առուշ Առուշանյանը, Գյումրիում՝ «Բալասանյան» դաշինքի, Դիլիջանում՝ «ՔՊ» ներկայացուցիչը։

Իշխանությունների դիտակետում հատկապես եղել է Գորիս համայնքը, որտեղ իշխանությունները պարտվել են Առուշ Առուշանյանին, որն ի դեպ, տևական ժամանակ է, ինչ գտնվում է կալանավայրում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250