Գազի գնի բարձրացումն աշխարհաքաղաքական խնդիր է. ԵՄ

Եվրամիությունը գազի գնի բարձրացումը դիտարկում է որպես աշխարհաքաղաքական խնդիր: Այս մասին Լյուքսեմբուրգում ԵՄ խորհրդի նիստից հետո հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը, գրում է ТАСС-ը:

 

«Գազի գները պետք է դիտվեն աշխարհաքաղաքական տեսանկյունից: Մենք մտադիր ենք ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի հաջորդ հանդիպումը (որը տեղի կունենա նոյեմբերին Բրյուսելում) նվիրել այս թեմային», - ասել է Բորելը:
 

Լրագրողների այն հարցին, թե որն է Ռուսաստանի դերը Եվրոպայում գազային ճգնաժամի մեջ, Բորելը նշել է, որ «Ռուսաստանը խստորեն կատարում է Եվրամիությանը գազի մատակարարման բոլոր պայմանագրերը, բայց լրացուցիչ ծավալներ չի մատակարարում»:

 

Ըստ այսօր տեղի ունեցած սակարկությունների՝ Եվրոպայում գազի գինը Լոնդոնի ICE սակարանում հոկտեմբերի 18-ին իջել է 1000 խորանարդ մետրի դիմաց մինչև 980 դոլար: Նիդեռլանդների TTF հաբի սակարկություններում նոյեմբերի ապառնագրի արժեքն իջել է մնչեւ 983,5 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Նախորդ առեւտրական օրվա համեմատությամբ գնի ընդհանուր անկումը կազմում է շուրջ 10 տոկոս:
 

TTF-ն պատմական ռեկորդը սահմանել է հոկտեմբերի 6-ին, երբ գազի գինը գերազանցել է 1900 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, բայց դրանից հետո սկսել է շեշտակիորեն իջնել: Եվրոպայի գազի շուկայում գների բարձր անկայունությունը կապված է, այդ թվում, գազի պահեստարանների ցածր լցվածությամբ առաջիկա ձմռանից առաջ,

 

Քաղաքականություն