
Արմավիրի մարզում տրակտորը կողաշրջվել է. կա տուժած. Shamshyan. com

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց թաղամասից դեպի Մասիս քաղաք տանող ավտոճանապարհին «Բելառուս» մակնիշի տրակտորը կողաշրջվել է և կան տեղեկություններ, որ ներսում արգելափակված քաղաքացի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է բերվել կռունկ, իսկ փրկարարները մոտ 2 ժամում հատուկ տեխնիկայի օգտագործման միջոցով կարողացան վարորդին դուրս բերել: Մինչ այդ Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեցին վիրավորին, ապա տեղափոխեցին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը:
Մանրամասները՝ կայքում: