Ադրբեջանցիների ձեռքով ուտիլիզացվել էր իրենց իսկ զինծառայող. ինչ է տեղի ունեցել իրականում. Դավիթ Գրիգորյան

«5165» շարժման մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը գրում է. 
«6 ՎԻՐԱՎՈՐ
որոնցից երկուսը` ծայրահեղ ծանր վիճակում։
Սա երեկոյան թշնամու կողմից կազմակերպված սադրանքի հետևանքն է։ Մեր երկու զինծառաղոներին գիշերը վիրահատել են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ի՞նչ տեղի ունեցավ։ Նախօրեին ադրբեջանցիների ձեռքով ուտիլիզացվել էր իրենց իսկ զինծառայողը։ Արցախ ՊԲ֊ն պարզաբանել էր, որ հայկական կողմն առնչություն չունի ադրբեջանցու ոչնչացման հետ, հավելել, որ իրենք իրար մեջ կռիվ֊դավի են արել ու սպանել իրար։

Հաջորդ օրը թշնամին իրականացնում է կազմակերպված պրովոկացիա։ Արցախի Հարավ համայնքի ուղղությամբ ակտիվ կրակ է բացում, կրակն ուղղվում է հայկական զորքերի դիրքերի ուղղությամբ։ Բաց աղբյուրները փաստում են, որ բոլոր 6 հայ վիրավորնորը մի դիրքից են։  

Տարբեր աղբյուրներ փոխանցում են, որ կրակ է բացվել նաև Շուշիից և շփման գծի այլ ուղղություններից դեպի հայկական դիրքեր ու բնակավայրեր։
Որոշները տեղեկացնում են նաև, որ 72մմ ականանետերից ևս հարվածներ եղել են։ Ասում են, որ անօդաչուներ ևս նկատվել են։ Ստույգ չի։ Գուցե անօդաչուները ռուսական մշտադիտարկման համար են եղել։

Պաշտոնական տեղեկատվությունը հաղորդում է, որ այս պահին ամեն բան հանգիստ է։

Ո՞րն էր նպատակը։ Թշնամին օր ու արև չի տալու ո՛չ մեզ, ո՛չ էլ ռուսներին։ Իրենց իսկ ձեռքով ուտիլիզացված ասքյարի սատկելը բարդվում է մեր վրա` պատասխան գործողությունների մտացածին օրինական իրավունք ստանալու և հերթական անգամ ռուսների վրա մատ թափ տալու համար, իբր վերջիններս անպետք են Արցախում։ Սրանով բավարարում են նաև թրքաբեջանի հասարակության պահանջները` իբրև թե իրենք վրեժ լուծեցին թուրք զինվորի սատկելու համար։ Մեզ էլ ձեռքի հետ անվանում են տեռորիստ։

Հետևեություն։
Անհնար է խաղաղություն սպասել նման թշնամուց։ Կրկնում եմ, ինքն անկեղծ է իր նպատակներում։ Փաշինյանը Երևանում, ալիևը` Բաքվում կարող են բարբաջել խաղաղության մասին բարձր մակարդակով ինչ խելքներին փչի, բայց հողի վրա իրավիճակն այլ է։ Այստեղ թոզ չի փչվելու, այստեղ թոզն արկերի հարվածից է գոյանալու։

Առողջություն վիրավոր մարտիկ եղբայրներիս։ Կրակել սովորեք, որ էդ ջահել ու հզոր եղբայրներիս կողքին կանգնելու ու մեջքը պահելու ունակ լինենք, երբ դրա պետքը գա։

Պայքա՛ր, ոչ թե նահանջ»։