20:00 Լուրերը մեկ տողով. ԱՄԷ-ի վրա ԱԹՍ-ներով և հրթիռներով հարձակումից մինչև էներգետիկ ճգնաժամ. նոր նախագծեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որը հնարավորություն կտա տնային կալանքի տակ գտնվող անձանց հեռավար կարգով ստանալ հանրակրթություն. նախագիծ:
•ՊԵԿ-ն առաջարկում է վերանայել հարկերից խուսափելու համար քրեականացման շեմերը և ներդնել գույքի արգելադրման ավելի ճկուն մեխանիզմներ՝ բիզնեսի խնդիրները լուծելու նպատակով. նախագիծ:
•ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան մատակարարումների հարցում ցուցաբերած աջակցության համար:
•Եվրոհանձնակատարը Բրյուսելում հայտարարել է լուրջ էներգետիկ մարտահրավերների մասին և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ օգնելու Մոլդովային անկախ համակարգ ստեղծելու հարցում:
•Ըստ Axios-ի՝ Դոնալդ Թրամփը կարող է այս շաբաթ հրամայել վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ՝ բանակցությունների փակուղու պատճառով:
•Իրանական հարձակումներն ԱՄԷ-ի ուղղությամբ. Էմիրությունների ՀՕՊ համակարգերը որսացել են իրանական բալիստիկ հրթիռներ և անօդաչու սարքեր, որոնց հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել նավթային համալիրներում: Թեհրանը հերքում է:
•ԱՄԷ-ի վրա կատարված հարձակումների թեմայով այսօր տեղի կունենա ՄԱԿ-ի փակ խորհրդատվական նիստ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
•Մայիսի 6-ին սպասվում է ջերմաստիճանի նվազում և անձրև, սակայն մայիսի 7-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա՝ հասնելով մինչև +19 աստիճանի:
Նմանատիպ հոդվածներ
17:00 Լուրերը մեկ տողով. Ի՞նչ է սպասվում 2027-ին. նախարարի պարզաբանումը, Թրամփի կոշտ գրառումը. 4000 պարող հրապարակում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2027-ին ապահովագրավճարների...
20:00 Լուրերը մեկ տողով. Վառելիքի գնաճից ու ՊԵԿ-ի նոր հարթակից մինչև Իրանի սպառնալիք. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է վառելիքի գնաճի տնտ...
17:00 Լուրերը մեկ տողով. Երկրաշարժ, Զելենսկին այցելի՞ Հայաստան, ի՞նչ է կատարվում «Ջերմուկի» շուրջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Թուրքիայում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումները 2-3 բա...
16:00 Լուրերը մեկ տողով. Աննա Հակոբյանի դեմ բողոք, մի քանի րոպեով փակ պողոտա, հարձակում Բեռլինում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Անհետ կորածների հարազատները մի քանի րոպեով փակել են Երևանի Բաղրամյան պողոտա...