18:00 Լուրերը մեկ տողով. Հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլը, վիզային շանտաժ Վրաստանին և ռազմական խոշոր գործարքներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ առկա է պատմական հնարավորություն՝ արագացնելու երկու երկրների հարաբերությունների կարգավորումը:
•Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հսկայական ձեռքբերումներ է տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։
•Վրաստանի վարչապետը քննադատել է Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ երկրի դեմ պատժամիջոցներ պահանջելու և վիզային ռեժիմի չեղարկմամբ շանտաժի ենթարկելու փորձերի համար:
•Արաբական Միացյալ Էմիրությունները անվտանգության նկատառումներից ելնելով սահմանափակել են օդային թռիչքները մի շարք ուղղություններով և գործարկել հատուկ արձանագրություններ:
•Իսրայելը ԱՄՆ-ի հետ քննարկում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով բանակցություններում զիջումներ կորզել:
•Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր պայմանագրեր է ստորագրել ֆրանսիական ընկերությունների հետ՝ բանակի համար տրանսպորտային ուղղաթիռներ և ժամանակակից տեխնիկա ձեռք բերելու նպատակով:
•Հայաստան-Եվրոպական Միություն գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել ՀՀ-ին Եվրոպական միությունը «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» միջոցով 30 միլիոն եվրոյի հասնող երկու անգամ տրամադրված աջակցությանը:
Նմանատիպ հոդվածներ
17:00 Լուրերը մեկ տողով. Ի՞նչ է սպասվում 2027-ին. նախարարի պարզաբանումը, Թրամփի կոշտ գրառումը. 4000 պարող հրապարակում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2027-ին ապահովագրավճարների...
20:00 Լուրերը մեկ տողով. Վառելիքի գնաճից ու ՊԵԿ-ի նոր հարթակից մինչև Իրանի սպառնալիք. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է վառելիքի գնաճի տնտե...
17:00 Լուրերը մեկ տողով. Երկրաշարժ, Զելենսկին այցելի՞ Հայաստան, ի՞նչ է կատարվում «Ջերմուկի» շուրջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Թուրքիայում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումները 2-3 բալ...
16:00 Լուրերը մեկ տողով. Աննա Հակոբյանի դեմ բողոք, մի քանի րոպեով փակ պողոտա, հարձակում Բեռլինում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Անհետ կորածների հարազատները մի քանի րոպեով փակել են Երևանի Բաղրամյան պողոտան...