Պռոստը հիպնոզացա. Սկանդալային նոր տեսանյութ համացանցում
Համացանցի հայկական տիրույթում այսօր ակտիվորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ մի երիտասարդ, իր այլ երիտասարդների ընկերակցությամբ, ապրիլի 23-ին «Մերսեդեսի» ղեկին հեգնական կեցվածքով բարձր արագությամբ երթևեկում է, հետո որոշում է, որ ժամանակն է «նվաստացնել «Նիսանի» վարորդին», որի արդյունքում բախվում է ավտոբուսին։
Հետո տարածվեց արդեն այս հոլովակը, որտեղ նա, իրենից խիստ գոհ դիտում է իր իսկ մասին ռեպորտաժը, մեկնաբանում այն և ծիծաղում, երբ իրեն անուղեղ են անվանում։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) և միացվել նախաձեռնված քրեական վարույթին:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈւԹ. Հայաստանում ոչնչացվել է «NAN» մանկական սննդի 9 700 կգ խմբաքանակ
ՀՀ–ում ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված 9 700 կգ ընդհանուր քաշով խմբ...
Ո՞նց կարող է ԱՊՊԱ-ն էսքան թանկանալ, ո՞նց
Այս հարցադրումը վերջին ժամանակներս հաճախ է հնչում Auroranews-ի թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի ժամանակ: Վար...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանություն կատարած եղբայրներին
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են Մրգաշեն գյուղում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբա...