Առաջին հերթին, դա ոչ ոք չի պահանջում․ Վրաստանը կհանձնի՞ Սաակաշվիլիին Ուկրաինային
Վրաստանի իշխանությունները բացառում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինային արտահանձնելու տարբերակը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Բացառվում է: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ Սաակաշվիլիին ոչ ոք ոչ մի տեղ չի փոխանցի: Առաջին հերթին, դա ոչ ոք չի պահանջում: Առնվազն 6 տարուց նա կկարողանա գնալ ցանկացած երկիր»,- ասել է Ղարիբաշվլին՝ պատասխանելով Ուկրաինային արտահանձնելու հավանականության մասին հարցին:
Ինչպես ընդգծել է Վրաստանի կառավարության ղեկավարը, նախկին նախագահը ստիպված կլինի բանտում մնալ վեց տարի՝ ըստ դատավճռի:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմաննն ապօրինաբար հատելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը հարվածել է իրանական ռազմական թիրախին․ կան զոհեր
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Պալմիրայից հարավ-արևելք գտնվող իրանական T-4 ռազմական օդանավակ...
Պենտագոնի աշխատակցին մեղադրում են ատոմային սուզանավերի մասին գաղտնի տվյալներ փոխանցելու մեջ
Միացյալ Նահանգների իշխանությունները մեղադրել են երկրի պաշտպանության նախարարության աշխատակցին միջուկային սուզանավերի վերա...
Մերկելն ու Էրդողանը կհանդիպեն
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 16-ին կմեկնի Թուրքիա։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ Գերմանիայի կառավարու...
Բաթումիում հիվանդասենյակներից մեկում կախովի առաստաղը փլուզվել է․ պալատում 4 երեխա է եղել
Բաթում քաղաքի Իաշվիլու անվան մայրերի և երեխաների կենտրոնական հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկի կախովի առաստաղը փլուզվե...