«Իսրայելցիները գտնվում են Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով». Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար.

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են Ադրբեջանին մեղադրել իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով Իսրայելի ռազմական ներկայության մեջ։ Այս անգամ նման մեղադրանքով հանդես է եկել Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին։  

Գեներալը նշել է, որ իսրայելցիները տեղակայված են Ադրբեջանի սահմանի երկայնքով, սակայն նրանց ճշգրիտ թվաքանակը դեռևս անհայտ է։ «Իսրայելցիները գիտեն, որ Իրանի զսպիչ ուժն այնպիսին է, որ նրանք չունեն օպերատիվ ուժեր մեր սահմանների մոտ։ Նրանք միայն կարող են սադրել տարածաշրջանի երկրներին փոխել սահմանները, արգելել բեռնատարների տեղաշարժը և բարձրացնել դրանց մուտքի վճարները»,- ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերում են իրանցի գեներալի խոսքերը։ Իրանցի գեներալը հավելել է, որ իսրայելցիները տարածաշրջանի բոլոր երկրներից ամենաակտիվն Ադրբեջանում են։  

Սա առաջին դեպքը չէ, երբ Իրանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք Ադրբեջանին մեղադրում են նրանում, որ հնարավորություն է տվել Իսրայելին ուժեր տեղակայել իրանական սահմանի մոտ։ Նման մեղադրանքներով հանդես էին եկել Իրանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ 

Շարունակությունը՝ hetq.am կայքում 


 

Քաղաքականություն