
Իրանը հայտարարել է, որ հարստացված ուրան է կուտակել

Պետական հեռուստատեսությանը երկրի ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը հայտնել է, որ Իրանը կուտակել է ավելի քան 120 կգ 20%-ով հարստացված ուրան, ինչը գերազանցում է այն մակարդակը, որը 2015 թվականին միջնորդ վեցյակի հետ համաձայնեցվել էր Իրանի միջուկային գործարքների շրջանակում: Նշում է The Guardian-ը:
«Մենք անցել ենք 120 կիլոգրամը: Մենք ունենք այդ ցուցանիշից ավելին: Մեր ժողովուրդը լավ գիտի, որ (արևմտյան ուժերը) պետք է մեզ 20 տոկոսով հարստացված վառելիք տային՝ Թեհրանի ռեակտորում օգտագործելու համար, բայց դա չեն արել: Եթե մեր գործընկերները դա չանեն, բնականաբար մենք խնդիրներ կունենանք Թեհրանի ռեակտորի վառելիքի պակասի հետ կապված»,- ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին:
Թեհրանի ռեակտորը սկզբնապես Իրանին մատակարարվել է ԱՄՆ-ից 1960-ականներին՝ բժշկության և գյուղատնտեսության մեջ օգտագործելու, ռադիոիզոտոպներ արտադրելու համար: Այնուհետև այն փոխվել է 20%-ով հարստացված ուրանի վրա աշխատելու համար, որը երկիրը սկսել է արտադրել 2012 թվականից:
2015-ի համաձայնագրի համաձայն՝ Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն պայմանավորվել էին հանել Իրանի դեմ որոշ պատժամիջոցներ, եթե Թեհրանը դադարեցներ իր միջուկային ծրագիրը: