COVID19-ից մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի դուստրը․ 4 օր առաջ էլ կինն էր մահացել
Այսօր մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհահռչակ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի դուստրը՝ Ժաննա Ազարյան-Սարգսյանը։ Այդ մասին տեղեկացնում է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի ֆեյսբուքյան էջը, որտեղ աշխատելիս է եղել 64-ամյա Ժաննա Ազարյան-Սարգսյանը։ Նրա մահվան պատճառը կորոնավիրուսային հիվանդությունն է։ 64-ամյա ուսուցչուհին ունեցել է նաեւ ուղեկցող հիվանդություններ:
Հարկ է նշել, որ չորս օր առաջ մահացել էր Ալբերտ Ազարյանի կինը՝ Ելիզավետա Ազարյանը։ Նա հուղարկավորվել է երեկ, հոկտեմբերի 7-ին։
Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը ցավակցական հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Կենսախինդ, բանիմաց, աշակերտասեր մեր ուսուցչուհին իր հետաքրքիր ու անմոռաց դասերով սիրելի էր աշակերտների շրջանում:
Գործընկերները ևս չեն պատկերացնում իրենց դպրոցական առօրյան առանց սիրելի Ժաննայի: Մեր խորին ցավն ենք հայտնում Ժաննա Ալբերտովնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին մեծ կորստի համար: Նա դեռ շատ ասելիք եւ անելիք ուներ: Իր կրթած բազմաթիվ սերունդների եւ գործընկերների սրտում Ժաննան միշտ կհիշվի որպես լավ ընկեր, լավ մարդ, լավ քաղաքացի եւ լավագույն ուսուցչուհի: Հանգչի՛ր խաղաղությամբ, մեր սիրելի Ժաննա»:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի պատգամավորին մահացած են գտել․ նա Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի հեղինակն էր
Կիևի ոստիկանությունը հոկտեմբերի 8-ին տեղեկատվություն Է ստացել, որ մայրաքաղաքի Դնեպրովսկի շրջանում մահացած հայտնաբերել են...
Եղբայրը փորձել է քրոջ մեղքն իր վրա վերցնել․ վարորդական վկայական չունեցող քույրը տապալել էր լուսացույցը
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը պարզվել է՝ ով է հոկտեմբերի 3-ին Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկո...
Զանգվածային ծեծկռտուք` Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
Samshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օ...
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Հրազդանում. վարսավիրանոցում տեղի է ունեցել փոխհրաձգություն, կան վիրավորներ
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկա...