Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանում այս տարվա 8 ամիսներին ծնվածների թիվն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ծնվածների թիվը կազմել է 22 հազար 858, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 23 հազար 440: Բայց, մյուս կողմից, ավելացել է նաև մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 289-ից հասնելով 321-ի:
Հայտնի իրողություն է, որ երեխաների մեռելածնության հիմնական պատճառները երկուսն են՝ սոցիալ-տնտեսական վատ պայմանները և առողջապահության ցածր մակարդակը։ Բերված թվերը վկայում են այն մասին, որ Հայաստանում շատացել են այն ընտանիքները, որոնք ի վիճակի չեն իրենց ծննդկանին ապահովել անհրաժեշտ կալորիականությամբ հարուստ սննդով։
Հայտնի է, որ եթե հղի կնոջ օրաբաժինն աղքատ է, այն կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի աճի վրա։ Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ այս տարվա 8 ամիսներին բնական հավելաճը կազմել է 2325, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 3 հազար 616 էր, 2019թ.՝ 2 հազար 492»:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակը կփոխվի. ինչ է սպասվում
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջեր...
10 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում
Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝...
Քիչ անց երկար ժամանակով կդադարեցվի նշված հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 8-ին՝ ժամը 09:00-ից մին...
Երկար ժամանակով ջրանջատում կլինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....