Կրակոցներ՝ Ծաղկաձորում․ կա ձերբակալված
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 5-ին, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Կայծակ Անդրեասի փողոցի շենքերից մեկում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է լրատվակայքը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված շենքի բակում ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի բնակիչներ՝ 47-ամյա Վարդան Առաքելյանի և 31-ամյա Սյուզաննա Ա-ին հյուրընկալված Հրազդան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Վահե Օսիպյանի միջև։
Պարզվել է, որ այդ ընթացքում Վ. Առաքելյանը հարվածել է Վ. Օսիպյանի դեմքին՝ տալով սեռական բնույթի հայհոյանքներ, ապա իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել և տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցրել։ Ոստիկանները տաք հետքերով Վ. Առաքելյանին խուլիգանություն կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ էլ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են իր անվամբ հաշվառված «ՊՄՌ» 9 մմ տրամաչափի ատրճանակ, որ լիցքավորված է եղել 7 փամփուշտներով։ Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաներնն ու քննիչները պարզել են նաև, թե քանի կրակոց է արձակվել նաև վիճաբանության ժամաակ, քանի որ ահազանգոզը հայտնել է, որ եղել է մի քանի կրակոց, իսկ ոստիկանությունն ունի նախնական տվյալ, որ 1 կրակոց է հնչել։ Քննիչի որշմամբ Վ. Առաքելյանը ձերբակալվել է
Նմանատիպ հոդվածներ
Եղբայրը փորձել է քրոջ մեղքն իր վրա վերցնել․ վարորդական վկայական չունեցող քույրը տապալել էր լուսացույցը
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը պարզվել է՝ ով է հոկտեմբերի 3-ին Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկո...
Զանգվածային ծեծկռտուք` Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
Samshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օ...
Վրեժխնդիր լինելով ավտովթարի հետևանքով մահացած քրոջ որդու համար՝ որսորդական հրացանով սպանել է 35 ամյա համաքաղաքացուն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությու...
Խոշոր ավտովթար. «ԿՌԱԶ»-ը՝ Զվարթնոց տաճարի մոտ մեքենաների շղթայական ջարդի հեղինակ, կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում «Կռազ 250» մակնիշի բեռ...