Վրեժխնդիր լինելով ավտովթարի հետևանքով մահացած քրոջ որդու համար՝ որսորդական հրացանով սպանել է 35 ամյա համաքաղաքացուն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
Քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 37-ամյա բնակիչը ավտովթարի հետևանքով քրոջ որդու մահն անզգուշությամբ առաջացնելու համար վրեժխնդիր լինելու դրդապատճառով, 2021թ. մարտի 23-ին՝ ժամը 10:40-ին, ավտոմեքենայով գնացել է 35-ամյա համաքաղաքացու բնակության վայր, հեռախոսազանգով դուրս հրավիրել նրան և ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ իր հետ նախապես վերցրած որսորդական հրացանով ավտոմեքենայի սրահից կրակոցներ է արձակել վերջինիս կենսական կարևոր օրգանների՝ գլխի և կրծքավանդակի շրջաններին, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Զանգվածային ծեծկռտուք` Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
Samshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օ...
Եղբայրը փորձել է քրոջ մեղքն իր վրա վերցնել․ վարորդական վկայական չունեցող քույրը տապալել էր լուսացույցը
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը պարզվել է՝ ով է հոկտեմբերի 3-ին Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկո...
Խոշոր ավտովթար. «ԿՌԱԶ»-ը՝ Զվարթնոց տաճարի մոտ մեքենաների շղթայական ջարդի հեղինակ, կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում «Կռազ 250» մակնիշի բեռ...
Հրապարակից պարեկներն իրականացրել են «Ուրբաթ գիշեր բոլորովին քուն չունեմ» օպերացիան. 35 մեքենա տեղափոխվել է «պլաշչադկա»
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մ...