Խոշոր ավտովթար. «ԿՌԱԶ»-ը՝ Զվարթնոց տաճարի մոտ մեքենաների շղթայական ջարդի հեղինակ, կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում «Կռազ 250» մակնիշի բեռնատարը Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոց տաճարի հարևանությամբ դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԼԱԴԱ 2114» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «ԼԱԴԱ»-ն էլ առաջ է ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ առաջ ընթանալով բախվել է կայանված մինի տրակտորին։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ երկուսը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մյուս վիրավորն էլ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկը։
«ԼԱԴԱ 2114»-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ փրկարարները՝ օգտագործելով տեխնիկա։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Եղբայրը փորձել է քրոջ մեղքն իր վրա վերցնել․ վարորդական վկայական չունեցող քույրը տապալել էր լուսացույցը
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը պարզվել է՝ ով է հոկտեմբերի 3-ին Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկո...
Զանգվածային ծեծկռտուք` Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
Samshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օ...
Վրեժխնդիր լինելով ավտովթարի հետևանքով մահացած քրոջ որդու համար՝ որսորդական հրացանով սպանել է 35 ամյա համաքաղաքացուն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությու...
Կրակոցներ՝ Ծաղկաձորում․ կա ձերբակալված
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 5-ին, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել...