Հրապարակից պարեկներն իրականացրել են «Ուրբաթ գիշեր բոլորովին քուն չունեմ» օպերացիան. 35 մեքենա տեղափոխվել է «պլաշչադկա»
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են «Ուրբաթ գիշեր բոլորովին քուն չունեմ» օպերացիան: Ինչպես հայտնում է լրատվականը, մինչ օպերացիայի բուն գործին անցնելը, պարեկները հավաքվեցին Հանրապետության հրապարակում և անցան «որսի»:
Ըստ լրատվականի՝ այդ օրվա միջոցառման արդյունքում հայտնաբերվել է 10 ավտոմեքենա, որոնք եղել են թույլատրելի սահմանները խախտած թաղանթապատված, 4 ավտոմեքենա եղել է առանց համարանիշների, 33 վարորդ ավտոմեքենաները վարել են ոչ սթափ, 42 վարորդ ավտոմեքենաները վարել է առանց վարորդական իրավունքի, 23 վարորդի երբ պարեկները կանգնեցրել ու պահանջել են փաստաթղթերը, այդ վարորդները իրենց դրել են հայտնի ու սիրված դերասան Կարպ Խաչվանքյանի «Տաքսի- տաքսի» Կնյազի կերպարում, ասելով՝ թե փաստաթղթեր ունենք, կորցրել ենք, կամ փաստաթղթեր ունենք, մոռացել ենք տանը, 32 ավտոմեքենայի ԱՊՊԱ ժամկետը եղել է անցած, 2 ավտոմեքենայի վրա տեղադրված են եղել «դռիկներ», 1 ավտոմեքենայի միջից հայտնաբերվել է թմրանյութ, 10 ավտոմեքենայի մեջ եղել է օրենքով արգելված սառը զենքեր, 1 ավտոմեքենայի մեջ եղել է ինքնաձիգ (ավտոմատ), 1 ավտոմեքենայի մեջ եղել է ատրճանակ, (տեսակը պարզվում է), 2 ավտոմեքենա վերասարքավորված է եղել խլացուցիչով, 35 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Մի քանի թանկարժեք ավտոմեքենաների վարորդներ փորձել են «կինո խաղալ» պարեկների հետ, չեն ենթարկվել նրանց «կանգ առ» օրինական պահանջին, սակայն մի քանի մետր առաջ գնալով, հայտնվել են մյուս պարեկների տեսադաշտում, որից հետո «խոնարհ հարսի» նման ենթարկվել են պարեկային ծառայության պարեկների օրինական պահանջներին: Այդ ավտոմեքենաներից մի քանիսը նույնպես տեղափոխվել են « պլաշչադկա»:
Նմանատիպ հոդվածներ
Զանգվածային ծեծկռտուք` Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
Samshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օ...
Եղբայրը փորձել է քրոջ մեղքն իր վրա վերցնել․ վարորդական վկայական չունեցող քույրը տապալել էր լուսացույցը
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը պարզվել է՝ ով է հոկտեմբերի 3-ին Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկո...
Վրեժխնդիր լինելով ավտովթարի հետևանքով մահացած քրոջ որդու համար՝ որսորդական հրացանով սպանել է 35 ամյա համաքաղաքացուն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությու...
Խոշոր ավտովթար. «ԿՌԱԶ»-ը՝ Զվարթնոց տաճարի մոտ մեքենաների շղթայական ջարդի հեղինակ, կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում «Կռազ 250» մակնիշի բեռ...