Եկավ հոկտեմբերի 1-ը և ապացուցեց ՊՇՌ թեստավորման պարտադրանքի անիմաստ լինելը. Համաճարակաբան

Եկավ հոկտեմբերի 1-ը և ապացուցեց ՊՇՌ թեստավորման պարտադրանքի անիմաստ լինելը և համաճարակաբանական հիմնավորումներ չունենալը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը: 

«Եկավ հոկտեմբերի 1-ը և ապացուցեց ՊՇՌ թեստավորման պարտադրանքի անիմաստ լինելը և համաճարակաբանական հիմնավորումներ չունենալը։ 

Մեկ օրում թեստավորման քանակը գրեթե կրկնապատկվեց, բայց հայտնաբերված դեպքերի թիվը չփոխվեց։ Սա վերջին երեք օրերի թեստավորման և հայտնաբերված դեպքերի թիվը՝ 

11,385 թեստավորում – 934 դեպք 

7,472 թեստավորում – 1022 դեպք 

6,402 թեստավորում – 896 դեպք 

Եվ մի հարց էլ։ 

Փաստորեն մենք Հայաստանում ունենք հնարավորություն օրեկան 11,000-12,000 թեստ դնել, բայց դա երբեք չի իրականացվել համաճարակը կառավարելու, դեպքերի կտրուկ աճը կանխելու, կոնտակտավորներին վերահսկելու, վաղ հայտնաբերումը բարելավելու և արդյունքում՝ մահերը կանխելու համար։ Բայց որպես պատժամիջոց, որպես գերշահույթ ստանալու աղբյուր հեշտությամբ կիրառվեց։ 

Ամոթ է…»,- գրել է  նա: 

 

Քաղաքականություն