Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը կկալանավորվի՞

 «Հրապարակը» գրել էր, որ այսօր ձերբակալվել է Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին: Նա օրերս ԱԱԾ-ում հարցաքննվել էր զենքի հայտնի գործով։ 


Վաղը ժամը՝ 12:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ստեփան Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերի տենդերին, եւ որի շրջանակներում ձերբակալվել է ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։ Կլալնավորվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)։

 

Քաղաքականություն