ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կամբոջացի ուսանողները ստեղծել են աթոռանման թռչող սարք
Կամբոջայի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի (NPIC) մի խումբ ուսանողներ աթոռանման թռչող սարք են ստեղծել:
Մշակողները կահույքի վրա տեղադրել են ութ պտուտակ, որոնք թույլ են տալիս անօդաչու սարքին բարձրանալ մինչև չորս մետր:
Այս փուլում սարքը կարողանում է դիմանալ մինչև 60 կգ քաշ ունեցող մարդու ծանրությանը և օդում մնալ մոտ 10 րոպե:
Դրա մշակման համար պահանջվել է մոտ երեք տարի, հայտնում է enovosty.com-ը։
Ընդհանուր առմամբ, ուսանողները հետազոտությունների և հավաքների վրա ծախսել են մոտ 20 հազար դոլար:
Երիտասարդ գյուտարարները ասել են, որ գաղափարն առաջացրել են իրենց հայրենի քաղաքի խնդիրները` կապված հաճախակի հրդեհների և ճանապարհների ծանր երթևեկի հետ: Նրանց կարծիքով` զարգացումն ապագայում կարող է օգտակար լինել հրշեջների համար` բարձրահարկ շենքերի վերին հարկերի կրակը մարելու համար: Բացի այդ, այն կարող է օգտակար լինել մարդկանց տեղափոխելիս:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հատուկ տեխնիկա, ուղղաթիռներ, հատուկջոկատայիններ. Հայաստանում անցկացվել է ՀԱՊԿ «ԳՌՈՄ-2021» զորավարժությունը
Սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդկաստանում 15-ամյա աղջկա աչքերից քարեր է թափվում
Հնդկաստանում 15-ամյա աղջիկը շաբաթներ շարունակ վախեցնում է բժիշկներին և համագյուղացիներին: Նրա ընտանիքը պնդում է, որ վերջ...
Հուզիչ կադրեր․ հազարավոր քաղաքացիներ ծափերով հրաժեշտ տվեցին Հայկոյին
Այսօր Երեւանը վերջին հրաժեշտն է տալիս սիրո երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան Հայկոյին: Սիրելի երգչի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոս Անջելեսում տեղի է ունեցել սիրված երգիչ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը
Լոս Անջելեսի Սուրբ Ղեվոնդյանց Մայր տաճարում տեղի է ունեցել սիրված երգիչ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա ե...