Արտակարգ իրավիճակ Երևանում. ֆրանսիայի դեսպանատան մոտ հայտնաբերվել է կասկածելի ուսապարկ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ, կասկածելի ուսապարկ կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Փրկարարներն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կասկածելի ուսապարկ ու հիմա սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության սակրավորները: Տեղում են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները: Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի ժամանեն սակրավորներ, ինչից հետո պարզ կլինի՝ ուսապարում կասկածելի իր կա, թե ոչ:
Նմանատիպ հոդվածներ
COVID-19-ի հետևանքով ունենք կուրության դեպքեր․ ակնաբույժ
COVID-19-ի հարուցիչն ախտահարում է օրգանիզմի մի շարք համակարգեր, և տեսողական օրգանը զերծ չի մնում ախտահարումից։ Այդ մասին...
Ինչ են պատմում վանաձորցիները երեկ սպանված կնոջ և վիրավոր ամուսնու մասին
Այսօր` գիշերը 02։30-ի սահմաններում, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացել է 27-ամյա Դիանա Դարբի...
Նոր մանրամասներ՝ երեկվա սպանությունից, սպանվածը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի աղջիկն է
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր...
Երևանում 7 հոգի, որոնցից 3-ը անչափահասներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քիչ առաջ Երևանի 1-03 շտապօգնության կայանից արտակարգ իրավ...