Պիկասոյի 9 աշխատանքները փոխանցվել է Ֆրանսիայի կառավարությանը ժառանգության հարկը մարելու համար 

Աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի դուստրը ժառանգության խոշոր հարկը մարելու համար ստիպված է եղել Ֆրանսիայի կառավարությանը փոխանցել հոր լեգենդար աշխատանքներից մի քանիսը: 

Ինչպես գրում է Luxury Launches-ը,86-ամյա Մայա Ռուիզ Պիկասոն կառավարությանն է հանձնել Պիկասոյի վրձնին պատկանող վեց կտավ, երկու քանդակ, որոշ գծանկարներ: 

Փարիզի Պիկասոյի թանգարանում երկրի ֆինանսների նախարար Բրունո լե Մարը հայտարարել է. «Մեր երկրի համար պատիվ է ընդունել Պիկասոյի այս ստեղծագործությունները: Դրանք կհարստացնեն ու կխորացնեն մեր մշակութային ժառանգությունը»: 



 

Քաղաքականություն