Ընդդիմադիր պատգամավորները ՍԴ կդիմեն պատվաստման կամ թեստավորման պահանջի հարցով
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարան կդիմեն հոկտեմբերի 1-ից կիրառվող առողջապահության նախարարի հրամանի առնչությամբ։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
«Արդեն Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի ստորագրություններն առկա են, և մենք շատ հայտնի, քննարկված և հանրության մի ստվար զանգվածին օբյեկտիվորեն զայրացրած առողջապահության նախարարի հրամանը ՍԴ–ում կբողոքարկենք։ ՍԴ–ին խնդրելու ենք նաև կասեցնել այդ հրամանի գործողությունը»,–ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով` պատվաստումը կարևոր է, սակայն այն յուրաքանչյուրի գիտակցված որոշումը պետք է լինի։ Վարդևանյանը նշում է, որ եթե պետությունը հարկադրում է պատվաստվել կամ էլ ՊՇՌ թեստ հանձնել, ապա թող պետությունն էլ սուբսիդավորի այդ հետազոտման ծախսերը։
Նա ընդգծեց, որ հավանաբար հենց այսօր իրենց դիմումը կներկայացնեն ՍԴ։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։
Նմանատիպ հոդվածներ
Պլանային ջրանջատում կլինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս...
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սեպտեմբերի 24-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ:...
Վարչապետը հանձնարարել է ապահովել հոկտեմբերի 1-ից աշխատողների պատվաստման կամ ՊՇՌ թեստ հանձնելու հրամանի կատարումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում կորոնավիրուսի...
Ամերիկյան հեռուստասերիալում թուրքերին մեղադրել են ցեղասպանություն գործելու մեջ. մանրամասներ
Ամերիկյան «Սպանություններ մեկ շենքում» (Only Murders in the Building) հեռուստասերիալում թուրքերը մեղադրվել են կոտորած և...