Պատահարներ

Կապանի ռեստորաններից մեկում մատուցողը դանակահարել է 37-ամյա տղամարդուն

Կապանի ռեստորաններից մեկում մատուցողը դանակահարել է 37-ամյա տղամարդուն
Սեպտեմբերի 23-ին, ժամը 09։15-ին, ոստիկանության Կապանի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Դդմաշեն գյուղի…

Սեպտեմբերի 23-ին, ժամը 09։15-ին, ոստիկանության Կապանի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Դդմաշեն գյուղի 37-ամյա մի բնակիչ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

 

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կապանի ռեստորանային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ռեստորանային համալիրի 30-ամյա մատուցողը դանակահարել էր 37-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 30-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շրջել է Ստեփանակերտով և ռուսերեն լեզվով ասել՝ գտնվում է Խանքենդիում․ Արցախում բացահայտվել է պետական դավաճանության դեպք

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառ...

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250