Հայտնի է՝ ինչում են մեղադրել ինքնասպանություն գործած ՌԴ քննչական կոմիտեի Պերմի վարչության ղեկավարին․ մանրամասներ
Ինքնասպան է եղել Ռուսաստանի քննչական կոմիտեի Պերմի երկրամասի վարչության պետ, գնդապետ Սերգեյ Սարապուլցևը: Նա այդ քայլին է դիմել՝ վերադառնալով հանդիպումից, որի ժամանակ քննարկվել է Պերմի պետական համալսարանի վրա զինված հարձակման վերաբերյալ քրեական գործի քննությունը:
Գնդապետը մեղադրվել է հետաքննության վատ կազմակերպման և բնակչության բողոքներին ուշ արձագանքելու համար: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը՝ հղում անելով URA.RU-ի իրազեկ աղբյուրներին:
Ըստ նրանց՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը խոստացել է գնդապետին հեռացնել պաշտոնից և անփութության հիմքով նրա դեմ ստուգում իրականացնել, որից հետո գործ էր հարուցվելու:
Պերմի երկրամասի վարչության պետի մահվան գործով Քննչական կոմիտեի կենտրոնական գրասենյակում ընթացակարգային ստուգումներ են սկսվել: Ըստ Коммерсантъ-ի՝ գնդապետը գրություն է թողել, որում խնդրում է ներել իրեն «արած և չարած» մեղքերի համար:
Սերգեյ Սարապուլցևն ավարտել էր Պերմի պետական համալսարանը, որտեղ հրաձիգ Թիմուր Բեկմանսուրովը հրաձգություն էր սկսել՝ սպանելով 5 մարդու:
Նմանատիպ հոդվածներ
Զանգվածային ծեծկռտուք` Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
Samshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շրջել է Ստեփանակերտով և ռուսերեն լեզվով ասել՝ գտնվում է Խանքենդիում․ Արցախում բացահայտվել է պետական դավաճանության դեպք
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառ...
Կապանի ռեստորաններից մեկում մատուցողը դանակահարել է 37-ամյա տղամարդուն
Սեպտեմբերի 23-ին, ժամը 09։15-ին, ոստիկանության Կապանի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդ...
Քաղաքացին սեպտեմբերի 21-ի միջոցառումը խաթարելու համար պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն է նախապատրաստել․ ՔԿ
Մեղադրանք է առաջադրվել՝ Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստել...