Պեսկովը հաստատել է․ Էրդողանը կայցելի Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցությունների համար
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան նախապատրաստվում է:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի դիվանատանը հայտարարել էին, որ Էրդողանի այցը Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցությունների համար, սպասվում Է սեպտեմբերի 29-ին: Նախատեսվում է, որ նա կմեկնի Սոչի։
«Այցը նախապատրաստվում է», - ասել Է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակցի հետ առերեսվել ՌԴ կատարած այցի ժամանակ:
Երկուշաբթի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Էրդողանի՝ ՌԴ կատարած այցի ժամանակ կարող է շոշափվել առավել ընդգրկուն օրակարգը՝ երկկողմ հարաբերություններից մինչև Սիրիա և տարածաշրջանային այլ հակամարտություններ։ Իր հերթին Էրդողանը օգոստոսին ասել էր, որ Ռուսաստան պատրաստվող այցի ընթացքում մտադիր է քննարկել այդ թվում Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գնդի գնման մանրամասները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար սպասվում Է սեպտեմբերի 29-ին: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Իրանում հանրությունը քննարկում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում գործողությունների սցենարը․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկվում է Ադրբեջանի դեմ...
Հայանպաստ 5 նոր փոփոխություն՝ ԱՄՆ կոնգրեսում․ ինչ հարցեր կքննարկվեն
ԱՄՆ Կոնգրեսը թույլ է տվել քվեարկել Ազգային պաշտպանության օրենքում հայանպաստ 5 փոփոխության համար։ ԱՄՆ Ներկայացուցիչ...
Ֆրանսիան կօգնի Ադրբեջանին ականազերծում իրականացնելու գործում
Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովը հանդիպել...