Ֆրանսիան կօգնի Ադրբեջանին ականազերծում իրականացնելու գործում
Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովը հանդիպել է երկրում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Զաքարի Գրոսի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել օկուպացիայից ազատագրված տարածքներում ANAMA-ի կողմից իրականացվող ականազերծման մարդասիրական գործողությունների վերաբերյալ:
Հանդիպման գլխավոր նպատակն էր՝ Ֆրանսիայի Հանրապետության կողմից ֆինանսական աջակցություն ցուցաբերել ականազերծման աշխատանքների գործում և քննարկել այդ ոլորտում աջակցության ուղղությունները:
Մոտ ժամանակներս նախատեսվում է կողմերի կողմից ստորագրել ականազերծման գործողություններին աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաեւ ականներից տուժած անձանց օգնության, պայթուցիկ զինամթերքի սպառնալիքի հետ կապված լուսավորչական նախագծերի իրականացման մասին փաստաթուղթ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Էրդողանը հայտարարել է՝ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է փոխանցել իրեն․ Ermenihaber
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով...
Իրանում հանրությունը քննարկում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում գործողությունների սցենարը․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկվում է Ադրբեջանի դեմ...
Փաշինյանը Պուտինին շնորհավորական և ցավակցական ուղերձներ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետական դումայի ըն...