ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոգեկան շեղումներ ունեցող երիտասարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ. երկու հայ կին է զոհվել
Նիդերլանդների Ալմեո քաղաքում 28-ամյա տղամարդը երկու կնոջ է սպանել՝ 50 և 72 տարեկան: Ինչպես փոխանցում է NL Times-ը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, երբ բնակելի շենքերից մեկի պատշգամբում կանգնած երիտասարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ:
Ավելի ուշ պարզվել է, որ վերջինս հոգեկան և այլ առողջական խանգարումներ ունի: Ոստիկանությունից հայտնել են, որ այս ամիս ավելի վաղ բերման էին ենթարկել վերջինիս, սակայն ավելի ուշ ազատ էին արձակել:
Ալմեոյի Հայ մարմնակրթական ընդհանուր միության հաղորդմամբ՝ զոհվածները հայուհիներ են եղել՝ Ծնունդ Կարապետյանը և Մարալ Տեր Մովսեսյանը, որոնք միության անդամներ էին: Բացի այդ, ևս մեկ 33-ամյա կին է վիրավորվել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրաձգություն Պերմի պետական համալսարանում․ կան զոհեր
Պերմի պետական համալսարանում այսօր տեղ է ունեցել հրաձգություն, որի արդյունքում կան զոհեր: Երկրի ՆԳՆ-ում հաստատել են անհայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է հրաձիգը մտնում Պերմի համալսարան և կրակ բաց թողնում․ զոհերի թիվը հասել է 5-ի
Պերմի համալսարանում հրաձգության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 5-ի, գրում է 112 թելեգրամ ալիքը։ Ավելի վաղ տեսանյութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շվեյցարիայի և Ավստրալիայի բնակիչները ցույց են իրականացնում պատվաստումների դեմ
Շվեյցարիայի եւ Ավստրալիայի բնակիչները դեմ են հակակորոնավիրուսային միջոցներին: Շվեյցարիայի Բեռն քաղաքում հանրահավաք է անց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաղստանում անձրևները ճանապարհների ավերման պատճառ են դարձել
Դաղստանում անձրեւները ճանապարհների ավերման պատճառ են դարձել: Որոշ հատվածներում տրանսպորտային հաղորդակցությունն ընդհատվել...