Հայաստանը կվերսկսի գործարկել Փոթի-Կովկաս նավահանգստի լաստանավային հաղորդակցությունը. Մհեր Գրիգորյան
Հայաստանը և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն մտադիր են վերականգնել լաստանավային հաղորդակցությունը Փոթի նավահանգստի (Վրաստան) և Կովկաս նավահանգստի (ՌԴ, Կրասնոդարի երկրամաս) միջև։ Այս մասին այսօր Երևանում ընթացող հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ինչպես նշել է Գրիգորյանը, երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, մինչև 2024 թվականը ժամանակահատվածում Հարավկովկասյան երկաթուղու ներդրումների ընդհանուր ծավալը ավելացել է 3,7 մլրդ ռուբլով:
Արդյունքում 2021 թ․-ին ձեռք են բերվել ժամանակակից մարդատար վագոններ, նոր էլեկտրագնացքներ՝ ներքին տրանսպորտային հաղորդակցության համար, բեռնատար կիսավագոններ։ 2022 թ․-ին նախատեսվում է նոր՝ 4 վագոնով էլեկտրագնացքի ձեռքբերում։
Այսպիսով, մինչև 2025 թ․-ը ՀԿԵ-ն գրեթե ամբողջությամբ կթարմացնի ուղևորատար և բեռնատար շարժակազմերը։
«Մոտ ժամանակներս ՀԿԵ-ի հետ համատեղ մենք նախատեսում ենք վերսկսել լաստանավային հաղորդակցությունը Փոթի նավահանգիստ - Կովկաս նավահանգիստ երթուղով, ինչը թույլ կտա ավելացնել ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև», - ասել է Գրիգորյանը:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ պատվաստվելու անհրաժեշտությո՞ ւն կլինի. պատասխանում է առողջապահության նախարարը
Այսօր՝ կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն...
Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Auroranews- ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն տեղափոխվել է Միքայ...
Քանի թուրքիայի քաղաքացի է Հայաստանից ապաստան խնդրել վերջին 3 տարում
Վերջին երեք տարում Հայաստանից ապաստան է հայցել 673 օտարերկրյա քաղաքացի, որոնց գերակշիռ մասը Իրանի քաղաքացիներ են։ Այս մա...
«Անպայման մասնակցեք, մեր տղերքը դա ուզում են». Գեղամ Նազարյանի կոչը` հերոս տղերքի ծնողներին և ընտանիքի անդամներին
ԱԺ Հայաստան խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը գրել է․ «Հերոս տղերքի ծնողներ, կանայք, ընտանիքի անդամներ, մենք արդեն մեր...