Էրդողանը հայտարարել է՝ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է փոխանցել իրեն․ Ermenihaber
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է փոխանցել իրեն։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Այս մասին Թուրքիայի նախագահը հայտնել է մամուլի ասուլիսի ընթացքում, որը տվել է ԱՄՆ մեկնելուց առաջ։
Լրագրողներից մեկը հարցրել է, թե նախագահ Էրդողանն ինչ կարծիք ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, ըստ որի «Հայաստանը թույլ չի տալու, որ միջանցք ստեղծվի»։
Այդ հարցին ի պատասխան Էրդողանը նշել է, որ միջանցքը բացել-չբացելու հարցը քաղաքական խնդիր է։
Ըստ Էրդողանի՝ մտածելու տեղիք է տալիս այն, որ Հայաստանի վարչապետը մի կողմից դա է ասում, իսկ մյուս կողմից ցանկանում է հանդիպել Թուրքիայի նախագահի հետ։
«Եթե ցանկանում է Թայիփ Էրդողանի հետ հանդիպել, ապա արդեն պետք է արվեն հայտնի քայլերը։ Մենք բանակցությունների առաջ փակ չենք», -ասել է Էրդողանը՝ հայտնելով, որ Հայաստանի վարչապետի՝ հանդիպման առաջարկն իրեն փոխանցել է Վրաստանի վարչապետը։
Էրդողանը նշել է, նման բանակցություններ սկսելիս հայկական կողմը պետք է ցույց տա իր դրական մոտեցումը։
Նրա խոսքով, եթե իրենց փոխանցված երկխոսության առաջարկն անկեղծ է, Թուրքիան էլ իր անկեղծությունը ցույց կտա և կսկսի դիվանագիտությունը, որը ենթադրում է՝ ինչ-որ բաներ պետք է վերցնել ու տալ։
Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը «միջանցքի» բացումով կհաղթահարվի։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Ֆրանսիան կօգնի Ադրբեջանին ականազերծում իրականացնելու գործում
Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովը հանդիպել...
Իրանում հանրությունը քննարկում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում գործողությունների սցենարը․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկվում է Ադրբեջանի դեմ...
Փաշինյանը Պուտինին շնորհավորական և ցավակցական ուղերձներ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետական դումայի ըն...