ԱՄՆ-ն ՄԱԿ-ում հայտարարել է՝ պատրաստ է Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու հարցը քննարկել
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու հարցը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործընկերների հետ՝ Նյու Յորքում կայանալիք Գլխավոր ասամբլեայի ժամանակ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային կազմակերպությունների գործերով բյուրոյի պատասխանատու Էրիկա բարքս Ռագլսը, հայտնում է LA Times-ը:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այս հարցով հանդիպումներ կունենա Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլահիանի հետ: Բլինքենի խոսքով՝ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին կմասնակցի նաև Գերմանիայի ներկայացուցիչը:
Ռագլսը նաև ասել է, թե Վաշինգտոնը հուսով է շարունակել այս հարցով Թեհրանի հետ երկխոսությունը: Որպես Իրանի և Սպիտակ տան միջև հաղորդակցության հիմնական գործիչ՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն առանձնացրել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելիին:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Էրդողանը հայտարարել է՝ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է փոխանցել իրեն․ Ermenihaber
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով...
Ֆրանսիան կօգնի Ադրբեջանին ականազերծում իրականացնելու գործում
Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովը հանդիպել...
Իրանում հանրությունը քննարկում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում գործողությունների սցենարը․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկվում է Ադրբեջանի դեմ...