Աբրահամյանը՝ Իշխան Զաքարյանի և Սուքիասյանի մտերիմ հարաբերությունների մասին․ Hraparak
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Hraparak.tv-ի եթերում խոսել է ինչպես Գորիս-Կապան մայրուղում ստեղծված իրավիճակի թեմայով, այնպես էլ ներքաղաքական հարցերի շուրջ, այդ թվում՝ այն լուրերի, որ հնարավոր է՝ իրենց խմբակցությունը ճաքեր տա։
Մասնավորապես, խոսքը մամուլում հայտնված այն տեղեկությունների մասին է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը սերտ շփումների մեջ է ՔՊ-ից ընտրված պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, նրանց հաճախ են տեսնում միասին ռեստորաններում ընթրելիս։ Եվ խոսում են, որ նրա մի ոտքն արդեն խմբակցությունից դուրս է։
Ուստի լրատվականը հարցրել է Տիգրան Աբրահամյանին՝ խոսե՞լ է այս ընթացքում նրա հետ այս հարցով, կա՞ ռիսկ, որ դուրս կգա ֆրակցիայից։
«Իր հետ այս թեմայով չեմ խոսել, մեկ բան կարող եմ ասել՝ ինչպես իր, այնպես էլ ընդդիմության տարբեր ներկայացուցիչների հետ կապված նմանատիպ հրապարակումներ եղել են, հիմնական պարզաբանումը եղել է այն, որ եղել են ժամանակից եկող որոշակի հարաբերություններ, որոնք չեն կարող մինչև վերջ սառեցվել։
Քաղաքական հարթությունում, բնականաբար, սա լրիվ այլ իրականություն է, զուտ մարդկային հարաբերություններում լրիվ այլ հարթություն է։ Բայց ես հուսով եմ, որ մարդկային հարաբերություններով, որոնք այս կամ այն մարդու հետ նույնիսկ նվազագույն ձևով ապահովված են, քաղաքական հարթության մեջ որևէ որոշից դերակատարություն չեն ունենա»,-ասաց պարոն Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ այստեղ խնդիրը դրված է ոչ միայն քաղաքական, այլև բարոյական հարթության վրա, և ինքը կարծում է, որ յուրքանչյուր ոք, ով կցանկանա շեղվել իրականությունից, ինքը կունենա ոչմ միայն քաղաքական, այլև բարոյական պատասխանատվության խնդիր։
«Այնպես որ, ես այս պարագայում Իշխան Զաքարյանի և մնացած ընդդիմադիր գործիչների մասով այլ մեկնաբանություններ չեմ կարող անել»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Էրդողանը հայտարարել է՝ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է փոխանցել իրեն․ Ermenihaber
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով...
Ֆրանսիան կօգնի Ադրբեջանին ականազերծում իրականացնելու գործում
Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովը հանդիպել...
Իրանում հանրությունը քննարկում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում գործողությունների սցենարը․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկվում է Ադրբեջանի դեմ...