ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անօդաչուն Իսլանդիայում հրաբխի ժայթքումը նկարահանելիս գրեթե հալվել է
Անօդաչու թռչող սարքը լուսանկարել և տեսանկարել է Իսլանդիայի Ֆագրադալսֆյադլ հրաբուխը հենց խառնարանից: Նկարահանումների ժամանակ դրոնը գրեթե հալվել է, հայտնում է MetroUK-ը:
Այս հրաբուխը արթնացել է 800 տարվա մեջ առաջին անգամ մարտին և դեռ ժայթքում է: Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից գտնվում է 25 մղոն հեռավորության վրա:
Հրատարակության տվյալներով՝ միլիոնավոր գալոն լավա է դուրս թափվել խառնարանից և հոսել 1,3 հազար ոտնաչափ ներքև:
56-ամյա լուսանկարիչ Լուկա Բրակալին, հասկանալով, որ հնարավորություն կունենա դիտելու ժայթքումը, մոտ վեց ժամ է անցկացրել Ֆագրադալսֆյադլի մոտ: Այդ ընթացքում թռչնի բարձրությունից տեսագրվել են ժայթքումները:
Լուսանկարիչը հրաբուխից մեկ կիլոմետր հեռավորության վրա էր, մինչդեռ շարունակում էր որսալ յուրահատուկ բնական երևույթը:
Ստացված պատկերներն ու տեսանյութերը խոշոր պլանով ցույց են տալիս հրաբխի ժայթքումը և լավան: Մի պահ սարքն այնքան ցածր է եղել, որ լավայի տաքությունից սկսել է այրվել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուղտեր՝ Սյունիքի ճանապարհին
Mediahub-ի տեսաքցիկը ֆիքսել է ուղտեր Սյունիքի ճանապարհին։
Փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհը
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական-խճուղային հեծանվային մրցաշարի մասնակիցների անվտանգութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդանավակայանն արդեն գործում է. Վարանդայում (Ֆիզուլիի) վայրէջք է կատարել առաջին ադրբեջանական ինքնաթիռը
Վարանդայի (Ֆիզուլիի) օդանավակայնում վայրէջք է կատարել առաջին ադրբեջանական ինքնաթիռը: Այս մասին հայտնում են ադրբեջանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի մասին ֆիլմը կներկայացվի «Օսկարի»
Հայկական ազգային կինոակադեմիայի՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում կայացած փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայ...