Անընդունելի է, կայանալիք միջոցառման համար շահարկում են զոհված տղաների անուները․ զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան շարունակվում է

«Ինչպես կարելի է ամեն անգամ մի բան դուրս տալ և ապա ներողություն խնդրել։ Դա նորմա՞լ եք համարում, որ նման արտահայտությունից հետո ներողություն է խնդրում»։ Քիչ առաջ Հանրապետության հրապարակում անդրադառնալով Փաշինյանի ՝ «գունագեղ» միջոցառման վերաբերյալ արած արտահայտություններին՝ նման կարծիք հայտնեց զոհված զինծառայողի քույր Տաթեւ Վիրաբյանը։ Նա նշում է, որ իրեն բարկացնում է, որ կայանալիք միջոցառման համար շահարկում են զոհված տղաների անունը։ Ասում է ՝ ինչ ուզում են թող անեն, թող տղաների անունը չհիշատակեն։ 

 

 Հիշեցնենք՝ նրա գլխավորած նախաձեռնությունն էլ «Հայկական շարժումը», վաղն է ակցիա անելու՝ Ազնավուրի հրապարակից։

«Անգերեզման տղաներ ունենք, իրենց հոգիները երկնքում տեղ չեն գտել, նրանց մասին փոխանակ մտածեք, դուք գունագեղ միջոցառումնե՞ր եք անում։ Կարելի է հարգանք ունենալ։ Էս ի՞նչ են անում մեր երկրի կենտրոնում։


Բացի եղբորիցս կորցրել եմ իմ հայրենիքը, որտեղ անց եմ կացրել իմ կյանքի 20 տարիները, որոնք պարզապես ոչինչ են դարձրել։ Իմ եղբայրը՝ պաշտպանեց մեր քաղաքը, բայց փաստացի նրա սուրբ գործը ոչինչ դարձրին։ Այս իշխանությունները պարզապես ուզում են պղծել բոլորի հիշատակը։ Իրենք ծիծաղում են մեր վրա, էդ շիրիմների վրա, անշիրիմ մնացած տղաների հիշատակը ծաղրում են, անարգում ու պղծում են։

Որպես քաղաքացի պարտավոր եմ  համարում այսօր ներկա լինել հրապարակում։ Ընկերներիս էլ կոչ եմ անում չլռել, քանի որ հերոսները հայրենիքի համար ամենաթանկն են զոհաբերել։ Անկախության տոնը պետք էր նշել լուռ և համեստ»,-ասաց նա։

 

Քաղաքականություն