Թուրքիան կրկին կրակի մեջ է․ անտառային նոր հրդեհներ են բռնկվել
Թուրքիայի Թունջելիի (Դերսիմ) նահանգի Օվաջըքի շրջանի Յայլագյունու (քրդ․՝ Սևքու) և Օթուլբահչե (քրդ․՝ Խեզքու) գյուղերի միջև ընկած անտառածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Դերսիմի քաղաքապետ Ֆաթիհ Մեհմեդ Մաչօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հրդեհի պատճառն այդ շրջանում իրականացված ռազմական գործողությունն է։
Տեղական աղբուրները հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին Օվաջըքում իրականացված ռազմական օպերացիայի ընթացքում շրջանը ռմբակոծվել է շուրջ 20 րոպե, ինչի հետևանքով էլ անտառն սկսել է այրվել։ Նշվում է, որ հրդեհը վերահսկողության տակ առնելու համար որևէ միջամտություն չի արվում։
Նշենք, որ օգոստոսին Հոզաթի և Օվաջըքի շրջանների միջանկյալ գոտում անվտանգության ուժերի և «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով բռնկված անտառային հրդեհը մարելու համար ևս երկար ժամանակ աշխատանքներ չէին իրականացվել։
Նմանատիպ հոդվածներ
Զանգվածային ծեծկռտուք` Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
Samshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օ...
Զինված ուսանող է բերման ենթարկվել մետրոյի Գարեգին Նժդեհի կայարանից
Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներ...
Կրակոցներ՝ Արարատի մարզում, հենց ոստիկանության Արտաշատի բաժնի «քթի տակ»
Samshyan.com-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է. ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետ Գրիշա Ամ...
Երևանում վարորդը ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 20 ամյա աղջկան
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին,վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Ավետ Նալբանդյան...