Կրակոցներ՝ Արարատի մարզում, հենց ոստիկանության Արտաշատի բաժնի «քթի տակ»
Samshyan.com-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է. ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ մարզի ոստիկանները լայնածավալ աշխատանքներ են կատարում՝ իբրև պրոֆիլակտիկ զրույցների անվան տակ ոստիկանության տարածքային բաժիններ են հրավիրում վերջին շաբաթներին Արարատի մարզում խաղողի մթերման համար բողոքի ակցիաներ անցկացնող գյուղացիներին և մի մասին հորդորում, մի մասին՝ սպառնում, որ նրանք այլևս բողոքի ակցիաներ չիրականացնեն, ճանապարհներ չփակեն, մինչդեռ մինչ մարզի ոստիկանապետի գլխավորությամբ իրենց իրավունքների համար պայքարող գյուղացիներին են անհանգստացնում, Արարատի մարզում հերթական կրակոցներն են հնչում։
Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 22։0-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Իսակով 74 շենքի հարևանությամբ ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի «քթի տակ» «Անգելինա» ծաղիկների խանութի դիմաց տեղի է ունեցել վիճաբանությունը, որի ժամանակ Արարատի մարզի բնակիչ՝ 47-ամյա Սերյոժա Թ-ն իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել Արարատի մարզի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ա-ի ուղղությամբ։
Ահազանգած քաղաքացիներն ասել են, որ Սերյոժա Թ-ն 6-ից ավելի կրակոցներ է արձակել, սակայն իրենք չգիտեն՝ արդյո՞ք Կարեն Ա-ն վիրավորվել է, թե ոչ.«Կրակոցներից միայն որոշ ժամանակ անց ժամանել են ոստիկանները ու հետո իմացանք, որ Սերյոժա Թ-ին բռնել են, սակայն հետո բաց են թողել»։
Նմանատիպ հոդվածներ
Զանգվածային ծեծկռտուք` Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
Samshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օ...
Զինված ուսանող է բերման ենթարկվել մետրոյի Գարեգին Նժդեհի կայարանից
Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներ...
Թուրքիան կրկին կրակի մեջ է․ անտառային նոր հրդեհներ են բռնկվել
Թուրքիայի Թունջելիի (Դերսիմ) նահանգի Օվաջըքի շրջանի Յայլագյունու (քրդ․՝ Սևքու) և Օթուլբահչե (քրդ․՝ Խեզքու) գյուղերի միջև...
Երևանում վարորդը ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 20 ամյա աղջկան
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին,վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Ավետ Նալբանդյան...